ՀՀԿ-ից Սուքիաս Ավետիսյանը և Դեմկուսից Արամ Սարգսյանը այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «վարչապետի օֆշորային սկանդալի» մասին:
«Վարչապետը պետական այն անձն է, ում անվան ցանկացած շրջանառության պետք է հետևի առնվազն մեկ պատասխանատու: Այս կոնտեքստում ծիծաղելի է, որ նման սկանդալը պայթել է առանց վարչապետի իմացության: Ինչ վերաբերում է Կճոյանին, ես հրաժարվում եմ խոսել հոգևորականի մասին, որ հարցին, թե որտեղից է իրեն “Բենթլին”, պատասխանել է, թե իրեն նվիրել են: Վազգեն Առաջինի օրոք չեմ պատկերացնում, թե նման բան կարող էր լինել, որ հոգևոր սպասավորը իրեն թույլ տար “Բենթլի” նվեր ստանալ: Իհարկե, հիանալի կլիներ, եթե մենք հնարավորություն ունենայինք չլսել նման խարդախությունների մասին, բայց, քանի որ դեպքերը արդեն փաստ են, միակ լուծումն այն է, որ նախագահը վերջապես որոշումներ կայացնի, ոչ թե Սուրիկ Խաչատրյանի դեպքի նման ամեն ինչ հասնի այն աստիճանի, որ մարդը ինքը հրաժարական տա», – ասաց Արամ Սարգսյանը:
ՀՀԿ-ի ներկայացուցիչը, բնականաբար, չհամաձայնեց սկանդալի նման քննարկման հետ. «Նախ պետք է սպասենք պատկան մարմինների որոշումներին և միայն իրավական գնահատականից հետո քննարկենք հարցը», – կարծիք հայտնեց Սուքիաս Ավետիսյանը:
Tags: Արամ Սարգսյան, Սուքիաս Ավետիսյանը