Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի և Ռումինիայի նախագահներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հորդորել են ադրբեջանական գազն արտահանելու համար ընտրել NabuccoWest գազամուղը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, մինչև հունիսի վերջ ադրբեջանական “Շահ դենիզ” կոնսորցիումը պետք է որոշում կայացնի, թե ադրբեջանական գազը Եվրոպա հասնելու է Nabucco West թե՞ TAP գազամուղի միջոցով: Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի և Ռումինիայի նախագահներն էլ իրենց նամակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ են արել նախապատվությունը տալ Nabucco West -ին:
“Nabucco West-ի կարևոր առավելությունն այն է, որ այս գազամուղը կարող է դիվերսիֆիկացնել դեպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ էներգակիների մատակարարման ուղիները, քանի որ այդ երկրները գրեթե ամբողջությամբ կախված են ռուսական բնական գազից: Մենաշնորհ և մենաշնորհային վիճակ չպետք է լինի”,- հայտարարել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը:
Tags: NabuccoWest, ադրբեջան

