Միջազգային իրավապաշտապան Human Rights Watch կազմակերպությունը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարուզոյին ուղերձ է հղել՝ կոչ անելով հունիսի 21-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների հարցը, հաղորդում է contat.az-ը:
Ուղերձում Բարուզոյին առաջարկվում է Բաքվին կոչ անել իրադրության բարելավման ուղղությամբ Եվրախորհրդարանի բանաձևերի համաձայն կոնկրետ քայլ ձեռնարկել:
HRW-ը ընդգծում է Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաև վերջերս ընդունված օրենսդրական սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը: Նման պահվածքը հակասում է Ադրբեջանի միջազգային պարտականություններին:
Հեղինակները Բարուզոյին կոչ են անում Ալիևին հստակ ակնարկել, որ Բաքու-ԵՄ հարաբերութունների ցանկացած խորացում պետք է ընդգրկի մարդու իրավունքների բաղադրիչը:
Կազմակերպության տվյալների համաձայն՝ վերջին 15 ամսում Ադրբեջանում նկատվում է հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանփակման չարաշահում:
Առնվազն 22 ակտիվիստ, այդ թվում լրագրողներ, բլոգերներ բանտում են հայտնվել քաղաքական դրդապատճառներով և իշխանություններին քննադատելու համար:
Վերջաբանում Բարուզոյին խնդրում են Ալիևին կոչ անել հետևել ԵՄ չափանիշներին`կատարել 2013թ. հունվարի 23-ի` մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևով ստանձնած պարտավորությունները:
Tags: Human Rights Watch, ադրբեջան
