Դերասան Ջեյմս Գանդոլֆինին, որը “Սոպրանոների կլանը” ֆիլմում գլխավոր դերն էր կատարում, մահացել է սրտի նոպայից, Իտալիայում: Նա 51 տարեկան էր:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկացմամբ, դերասանը մահացել է ինֆարկտից, Հռոմում:
“Մենք ցնցված ենք ու վշտացած այդ լուրով: Ջեյմսը մեծ տաղանդ էր, սակայն որ ավելի կարևոր է` հոյակապ մարդ ու ընտանիքի սիրող անդամ: Նա բոլորին վերաբերում էր հավասարաչափ հարգալից”,-նրա մահվան կապակցությամբ գրել է “Սոպրանոների կլանը”սերիալը թողարկած HBO հեռուստաընկերությունը:
Գերազանց կատարված դերի համար դերասանն արժանացել էր “Էմմի”- ի:
Tags: կինո