Եռիշխանություն` շախմատի կանանց «Գրան պրիի»

chess3Դիլիջանում ընթացող շախմատի «Գրան պրիի» 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտվեց Օլգա Գիրյային: Մրցակցուհիները կատարեցին 42 քայլ: Էլինան 4 տուրից հետո վաստակած 1 միավորով Տատյանա Կոսինցեւայի և Վիկտորիա Չմիլիտեի հետ եզրափակում է աղյուսակը: Աննա Մուզիչուկը, Նանա Ձագնիձեն, Համփի Կոներուի վաստակած 3-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Վաղը կկայանան 5-րդ տուրը պարտիաները: Դանիելյանը սպիտակներով կմրցի Թուվշինթուգս Բաթչիմեգի հետ:

Tags: ,