Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված ուսումնասիրությունը հաստատեց, որ մազերի ներկի մեջ պարունակվող շատ նյութեր խիստ վտանգավոր են առողջության համար:
Փորձագետները վստահեցնում են, որ խոսքը ոչ միայն էժանագին ներկերի, այլև համաշխարհային ճանաչման արժանացած «L’Oreal», «Clairol” և ուրիշ ապրանքանիշերի արտադրանքների մասին է :
Ներկերում վտանգավոր են ճանաչվել 36 նյութեր, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ, իսկ երբեմն էլ` մահվան հանգեցնել: 2011-ից ներկ արտադրողները ապրանքի փաթեթի վրա նշում են, որ այն կարող է ալերգիա առաջացնել, սակայն եվրահանձնաժողովը պահանջում է, որ այդ նախազգուշացումները շատ լավ տեսանելի լինեն:
Tags: կոսմետիկա