Հոլիվուդում հունիսի 20-ին Փառքի արահետում բացվել է երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին նվիրված աստղը:
Հանդիսությանը Լոպեսը հայտնել է, թե ցնցված է իրեն այդ պատվին արժանացնելու համար: Լոպեսը 7 լիարժեք ստուդիական ալբոմ է թողարկել, որոնցից ողջ աշխարհում վաճառվել են 80 մլն օրինակ: Ավելի քան 20 ֆիլմում է նկարահանվել, ինչպես նաև արժանացել “Ոսկե գլոբուսի”:
Հոլիվուդյան “Փառքի արահետը” հիմնվել է 1958-ին: Այնտեղ աստղի են արժանանում կինո-, հեռուստա-, երաժշտական ու թատերական արվեստի ներկայացուցիչները: Ամեն տարի այս արահետում 20-30 նոր աստղ է հայտնվում:
Tags: աստղ