Հրդեհը 3000 քմ տարածք է այրել, շենքի մի մասում տանիքը փլուզվել է: Մի քանի ժամ առաջ դեպքի վայր է եկել Լատվիայի մշակույթի նախարարը: Նա ստուգել է ցուցանմուշների վիճակը.այստեղ է տեղակայված նաև Պատմության ազգային թանգարանը:10 հրշեջ հաշվարկ է մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին, ներգրավվել են նաև Յուրմալայի փորկարարական ջոկատներ, Լատվիայի ազգային զինված ուժերի ուղղաթիռներ: Ոստիկանությունը փակել է մոտակա փողոցները: Հրդեհը վտանգի գերագույն աստիճան է ստացել, քանի որ շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում, բնակելի շենքների կողքին:
Անցած տարվա հոկտեմբերից այս շենքում վերանորոգման աշխատանքներ են, որոնք պլանավորել էին ավարտին հասցնել 2 և կես տարում: Հիմա Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինիշը ու նրա գրասենյակն աշխատում են Ռիգայի կենտրոնում գտնվող Չեռնոգոլովների տանը:
Tags: հրդեհ