Մեքսիկայում հնագետները մայաների կորուսյալ քաղաք են հայտնաբերել

51c38185-9afa-46e8-9afa-46e74997f5f4.photo.0Մեքսիկայում հնագետները ջունգլիներում հայտնաբերել են մայաների կորուսյալ քաղաքը, որի գոյության մասին հարյուրամյակներ հայտնի չի եղել:

Սլովենիայի գիտությունների ու արվեստների ակադեմիայի դոցենտ Իվան Սպրայցի գլխավորած արշավախումբը հայտնաբերել է տարբեր բարձրություններ ունեցող 15 բուրգ, որոնցից մեկը 23 մ է: Պարզել են նաև, թե որտեղ են տեղակայվել քաղաքի հրապարակները, գնդակով ծիսական խաղերի դաշտերը:

Գիտնականները իրենց հայտնաբերած քաղաքն անվանել են Չակտուն, որը թարգմանաբար նշանակում է  “Կարմիր քար”: Այն զբաղեցնում է մոտ 22 հա տարածք ու գտնվում է Յուկատան թերակղզու  Չուտեմալ քաղաքից 120 կմ արևմուտք:

Նախնական գնահատականներով, ժամանակին քաղաքում բնակվել է 30-40 հազար մարդ: Քաղաքի զարգացման գագաթնակետըը համապատասխանել է  մթ 600-900-ականների հետ: Գիտնականները հակված են կարծելու, որ բնակչությունն այն լքել է 1000 թվին` դեմոգրաֆիական պատճառներից ելնելով. կլիմայական պայմաններ կամ  պատերազմներ:

Արշավախմբի ղեկավարությունը հայտնել է, որ չնայած քաղաքի մասին մինչ այժմ տեղեկություն չի եղել. սակայն իրենք տեղում մարդկանց բնակության հետքեր են հայտնաբերել, որոնք 20-30 տարվա պատմություն ունեն: Դա են վկայում ծառերի կտրվածքներն ու խեժ հավաքելու հարմարանքները:”Ինչ որ մեկն արդեն այնտեղ եղել է, սակայն չի ասել դրա մասին”: Նա հույս ունի, որ այս հայտնագործությունը լույս կսփռի մայաների ժամանակաշրջանում տարածաշրջանների միջև կապի վրա:

Tags: