Կանադայի արևմուտքում ուժեղ ջրհեղեղի պատճառով տարհանման են նախապատրաստում 100 հազար մարդու:
Կալգարի քաղաքի ադմինիստրացիան հայտարարում է, որ տարհանումը փուլ առ փուլ կիրականացվի առաջիկա մի քանի օրում:
Կանադական Ալբերտա նահանգում հորդառատ անձրևներն ու ջրհեղեղները լվացել են փողոցները, քանդել կամուրջներ: Ապառաժային կոչված լեռներից սողանքների պատճառով Միջկանադական մայրուղու երթևեկությունը դադարեցվել է:
Tags: ջրհեղեղ