Ճապոնիայում նախարարն ինքն իրեն տուգանել է ենթակայի կոպտության պատճառով

imgpreviewՃապոնիայի կառավարության նախարար Տակումի Նեմոտոն ինքնակամ իր վրա տուգանք է դրել ամսական աշխատավարձի չափով` թվիթերում իր ենթակայի կոպտությունների պատճառով: Դրա մասին հունիսի 21-ին հայտնել է  ИТАР-ТАСС-ը: Մեղավոր պաշտոնյան պարբերաբար իր միկրոբլոգը օգտագործել է 2011-ին “Ֆուկուսիմա” ԱԷԿ-ի վթարից տուժած շրջանների բնակչությանը վիրավորելու համար:

Նեմոտոն, որը զբաղեցնում է վերակառուցման և միջուկային վթարից հետո վերականգնողական քաղաքականության համակարգման  համար պատասխանատու նախարարի պաշտոնը, ինքն իրեն տուգանել է` վիրավորված քաղաքացիների նկատմամբ մեղանչելու նպատակով: Ինչ վերաբերում է սկանդալի մեղավորին, ապա նա մեկ ամսով հեռացվել է աշխատանքից ու սպասում է այլ վարչություն տեղափոխվելուն: Նրա անմիջական պետերը նկատողություն են ստացել:

Թվիթերյան սկանդալը սկսվել է հունիսի 13-ին, երբ հայտնի դարձավ մեղավորի անունը,նա ներքին գործերի ու հաղորդակցության նախարար Յասուխիտո Միձունոյի խորհրդականն էր, որ գործուղվել էր Նեմոտոյին ենթակա Ճապոնիայի վերակառուցման գործակալություն` աշխատանքի:

Ինչպես հայտնել է “Ասախի սիմբուն” թերթը, 45-ամյա Միձունոն, զբաղվում էր Ֆուկուսիմա ԱԷԿ-ից տուժածներին օգնությամբ, մասնավորապես, նա աշխատանքի բերումով հաճախ էր լինում Ֆուկուսիմայում: Իր անձնական թվիթերում նա օգնություն պահանջող քաղաքացիներին անվանել է “հիմարներ”, ինչպես նաև լավ չի արտահայտվել տեղական իշխանությունների ու խորհրդարանականների հասցեին:

Tags: