ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված 2013թ.-ի` մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում Թուրքիան բնորոշվել է որպես մարդկանց թրաֆիքինգի տարանցիկ երկիր, հաղորդում է “Ֆըրաթ” գործակալությունը:
“Թուրքիան կանանց, տղամարդկանց և երեխաներին սեռական թրաֆիքինգի և ապօրինի շահագործման ենթարկելու նպատակով հավաքման, այլ երկրներ փախանցման տարանցիկ երկիր է”,-նշվում է զեկույցում:
Զեկույցում նշվում է նաև, որ օտարերկրացի կանայք Թուրքիա են գալիս որպես սպասուհի կամ երեխաների դայակ աշխատելու համար, սակայն նրանց ձեռքից անձնագրերը խլում են, ստիպում են հյուրանոցներում, դիսկոտեկներում և տներում մարմանավաճառությամբ զբաղվել`կիրառելով հոգեբանական ճնշման և սպառնալիքների տարբեր մեթոդներ:
Tags: թուրքիա, թրաֆիքինգ