Հունիսի 21-27-ը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Հանքավանում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, հավաքականի կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Հավաքական է հրավիրվել Սոֆիայի «Օսկար» թիմի դարպասապահ Էդուարդ Մետչիկյանը: Միաժամանակ «Բանանցի» կիսապաշտպան Նաիրի Մինասյանը չի մասնակցի հավաքին` վնասվածքի պատճառով:
