Դիլիջանում անցկացվող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարում, մեկօրյա հանգստից հետո, այսօր մասնակիցները վերսկսեցին պայքարը:
5-րդ տուրում կայանում են հետևյալ մրցամարտերը` Հարիկա Դրոնավալի (Հնդկաստան) – Վիկտորիա Չմիլիտե (Լիտվա), Էլինա Դանիելյան (Հայաստան) – Բատչիմետ Տուվշինտուգս (Մոնղոլիա), Աննա Ուշենինա (Ուկրաինա) – Օլգա Գիրյա (Ռուսաստան), Տատյանա Կոսինցևա (Ռուսաստան) – Նանա Ձագնիձե (Վրաստան), Բելա Խոտենաշվիլի (Վրաստան) – Համփի Կոներու (Հնդկաստան), Աննա Մուզիչուկ (Սլովենիա) – Անտուանետա Ստեֆանովա (Բուլղարիա):
1-3-րդ տեղերը բաժանում են Մուզիչուկը, Կոներուն ու Ձագնիձեն` 3-ական միավոր: Դանիելյանը վաստակած 1 միավորով 11-րդ տեղում է:
Tags: շախմատ, սպորտ