Անկարայի քաղաքային դատարանում սկսվել են Թուրքիայում 1980 թվականի սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջման գործով հերթական լսումները: Նշենք, որ այս գործով մաղադրյալներ են Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենը և բանակի նախկին գեներալ Ալի Թահսին Շահինքայան: Վերջիններս մեղադրվում են Թուրքիայի Հանրապետության պետական կարգին դավաճանելու և սահմանադրությունը խախտելով Թուրքիայի ազգային մեծ ժողովի գործունեությանը հակասելու մեջ: «Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ մեղադրյալները դատական լսումներին չեն մասնակցում, նրանց շահերը ներկայացնում են փաստաբանները:
