Թուրքիայի Մերսին քաղաքում տեղի է ունեցել Միջերկրածովյան 17-րդ մարզական խաղերի բացման արարողությունը, որի ժամանակ կազմակերպվել է պատմական ժանրի ներկայացում: Բեմականացվել է նշանավոր ճանապարհորդ, քարտեզագիր ծովակալ Փիրի Ռեիսի մասին պատմող համար:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, խաղերի բացման հանդիսությանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Նա ողջունել է խաղերի բոլոր մասնակիցներին և հաջողություն մաղթել նրանց: «Թուրքիայում Միջերկրածովյան խաղերի անցկացումը մենք դիտարկում ենք որպես նախապատրաստություն 2020 թվականի Ստամբուլի օլիմպիական խաղերին»,-հայտարարել է Էրդողանը:
