Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը բուժաշխատողի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր ու պատվոգրեր է հանձնել մայրաքաղաքի բժշկական հաստատությունների, այդ թվում համաբուժարանների ու բժշկական կենտրոնների շուրջ երեք տասնյակ բուժաշխատողների՝ բարեխիղճ ու անմնացորդ աշխատանքի համար։
Բուժաշխատողներին շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին կարևորագույն այս ոլոտում մեծ նվիրումով աշխատելու համար և հավաստել, որ քաղաքապետարանի առողջապահական ծրագրերը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո են։
«Վստահ եմ, որ միասնաբար կյանքի կկոչենք բոլոր ծրագրերն ու ստանձնած պարտավորությունները՝ ոլորտն էլ ավելի կայացած ու կատարելագործված տեսնելու համար»,– նշել է Դավիթ Օհանյանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
