Գերմանիայի կառավարությանը խնդրել են բուժել Ուկրաինայի ազատազրկված, նախկին վարչապետին

TimoshenkoՈւկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կուսակցությունը Գերմանիայի կառավարությանը խնդրել է կազմակերպել Տիմոշենկոյի տեղափոխումը Գերմանիա` մեջքի հետ կապված խնդիրները բուժելու նպատակով:

Ուրբաթ օրը Տիմոշենկոյի դաշնակից Արսենիյ Յացենյուկը խնդրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլին օգնել իրենց նրան Գերմանիա տեղափոխելու հարցում: Այս քայլը դիտարկվել է որպես հեղինակությունը փրկող միջոց և´ արևմտյան կառավարությունների, և´ նախագահ Վիկտոր Յանուկովիչի համար, որոնց հարաբերությունները լարվել են Տիմոշենկոյի բանտարկությունից հետո:

Տիմոշենկոն յոթ տարի ժամկետով ազատազրկվել  է իր պաշտոնը չարաշահելու համար, ինչը արևմտյան կառավարությունների կարծիքով քաղաքական դրդապատճառներով է արվել: Եվրոպական միությունը Ուկրաինային զգուշացրել է, որ ինքը չի ստորագրի այդքան երկար սպասված համագործակցության համաձայնագիրը, եթե երկիրը չլուծի ԵՄ-ի խոսքով, այսպես կոչված «ընտրողական արդարադատության» խնդիրը: