Մոտոռոլերից վայր ընկնելուց հետո`Ֆրանսիան Դեպարդիեին արգելել է մեքենա վարել

depardieu2Ժերար Դեպարդիեին հարբած մեքենա վարելու համար վեց ամսով արգելել են մեքենա վարել և տուգանել 4,000 եվրո:

Այս արգելքը կապված է անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած դեպքի հետ, երբ 64  ամյա դերասանը ընկել էր իր մոտոռոլերից և տարվել ոստիկանական բաժանմունք:

Դեպարդիեի իրավաբանը հայտնել է, որ ինքը պատրաստվում է բողոքարկել ուրբաթ օրը կայացված որոշումը: Նա նաև ավելացրել էր, որ դերասանը չի ներկայացել դատարան, քանի որ Մոսկվայում նկարահանումների է մասնակցում:

Ֆրանսիացին բարձր հարկերի պատճառով Ֆրանսիայի սոցիալիստ կառավարության հետ հրապարակայնորեն թշնամական հարաբերություններից հետո ընդունել էր Վլադիմիր Պուտինի կողմից առաջարկված ռուսական քաղաքացիություն:

Ֆրանս Պրես գործակալության տեղեկություններով, երբ ոստիկանությունը, դեպքի վայր ժամանելով, ստուգել էր Դեպարդիեին, նրա արյան մեջ օրենքով թույլատրված քանակից ավել ալկոհոլ էր հայտնաբերել:

Սա դերասանի միակ մոտոցիկլային վթարը չէ:

1998թ-ին դերասանը մոտոցիկլային վթարից հետո ալկոհոլի թեստը էր անցել, որը ցույց էր տվել, որ նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը հինգ անգամ ավել է օրենքով թույլատրված չափից:

 

Tags: ,