Մի շարք թուրք հետազոտողների կարծիքով՝ Թուրքիայում սկսված բողոքի ակցիաների և այսպես կոչված «թավշյա հեղափոխության» ու «արաբական գարնան» մասնակիցների գործողությունների և նրանց ընտրած պայքարի մեթոդների միջև շատ ընդհանրություններ կան: «Գեզի» այգու իրադարձություններից հետո Թուրքիայում լայնորեն սկսեցին քննարկել ոչ պետական կազմակերպությունների գործունեությունն ու նրանց աշխատանքի մեթոդները:
Հայտնի է, որ «թավշյա հեղափոխության» կազմակերպման և «արաբական գարնանը» բերած իրադարձությունների մեջ ակտիվ դեր են խաղացել ոչ պետական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են «Բաց հասարակություն» միջազգային ինստիտուտի կողմից, որի հիմնադիրն է Ջորջ Սորեսի: Այսպիսով «Անադոլու» գործակալությունը գրում է, որ ըստ մի շարք թուրք փորձագետների՝ ոչ պետական կազմակերպությունների գործունեության ճյուղավորված միջազգային ցանցը ղեկավարվում է մեկ կենտրոնի կողմից:
Tags: գեզի, թուրքիա