Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ական

big_1371840698_2 (1)Հունիսի 21-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ական: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի սակրավորական ջոկատը: Հայտնաբերվել են 80 և 120 մմ-անոց ականանետի ականներ: Ժամը 19.03-ին դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ ԶՈՒ սակրավորների և ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խմբի կողմից արկերը վնասազերծվել են:

Tags: