Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կատարված ավազակության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Նանսենի փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում

ձերբակալությունՀունիսի 20-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Նանսենի փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արամ Վ.-ին, որը 2009 թ. դեկտեմբերի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով:

Խափանման միջոցը` կալանք:
Արամ Վ.-ն ներկայացվել է Արաբկիրի բաժին:
Tags: ,