38C շոգից խուսափելու համար չինացի ուսանողները ստիպված են քնել համալսարանի մարզադահլիճում:
Չինաստանի Ուհան քաղաքի համալսարանի մարզադահլիճը կառույցի միակ օդափոխվող մասն է, այդ իսկ պատճառով այն վերածվել է ժամանակավոր ննջասենյակի:
Հինգշաբթի օրը երկրում սկսված շոգերից հետո հարյուրավոր ուսանողներ քնում են գետնին փռված ներքնակների վրա: նրանցից ոմանք նույնիսկ տան կոմֆորտ են ստեղծել՝ իրենց հետ բերելով վերմակներ և փափուկ խաղալիքներ:
Մարզադահլիճը պատնեշով կիսվել է՝ առանձնացնելով տղաների և աղջիկների քնելու հատվածները:
Ուհան քաղաքը հայտնի է իր շոգ և խոնավ ամառներով: Չնայած հուլիսին այստեղ միջին ջերմաստիճանը հասնում է 27 C -30 C-ի, սակայն տարվա մեջ մոտ 20 օր քաղաքում լինում է 35 C-ից բարձր ջերմաստիճան:
Tags: Չինաստան
