Հնդկաստանում մեկ շաբաթ շարունակվող մուսոնային անձրևների հետևանքով սողանքներ և ջրհեղեղ է առաջացել: Երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ զոհվածների թվի աճի վտանգ կա: Առավել շատ տուժած շրջանների բնակիչները էվակուացվել են, նրանց թիվը տասնյակ հազարի է հասել: Ռազմաօդային ուժերի ուղղաթիռները դժվար հասանելի շրջաններ են հասցնում սնունդ և խմելու ջուր:
Նշենք, որ Հնդկաստանում նման իրավիճակներ հաճախակի է առաջանում: Սկսած հունիսից մինչև սեպտեմբեր մուսոնային անձրևները աղետ են դառնում Հնդկաստանի հյուսիսային շրջանների համար՝ խլելով բազմաթիվ մարդկային կյանքերը:
Tags: Հնդկաստան
