Թուրքիայի Ռիզե քաղաքի մի շարք բնակիչներ կազմակերպել են «քայլող մարդ» ակցիան, որի մասնակիցները այդ կերպ արտահայտում են իրենց բողոքը «կանգնած մարդ» նախաձեռնության մասնակիցների դեմ, որոնց կազմակերպիչները վերջին շաբաթներին Թուրքիայում ընթացող բողոքի ցույցերի մասնակիցներն են: Այս նոր նախաձեռնությունը հետևյալ կերպ է իրականացվել. մոտ 20 մարդ հավաքվել են Ռիզեի կենտրոնական Հանրապետության հրապարակում, կանգնել են ի պաշտպանություն «Գեզի» այգու այնտեղ հավաքված «կանգնած մարդկանց» դիմաց և որոշ ժամանակ շրջանով քայլել են նրանց կողքով:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ նոր ակցիայի մասնակիցներից Բենյամին Արսլանը իր կողմնակիցների անունից հայտարարությամբ է հանդես եկել: Արսլանը հայտարարել է, որ նման կերպ նրանք հանդես են գալիս ընդդեմ այն ուժերի, որոնք չեն ուզում, որ Թուրքիան զարգանա, այլ ուզում են ստորացնել իրենց երկիրը, և կոչ է արել թուրք երիտասարդությանը միանալ իրենց նախաձեռնությանը:
