Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Պոլը կանչվելու է ԱԳՆ, որտեղ նրա հետ խոսելու են «Գեզի» այգու վերաբերյալ պաշտոնական Բեռլինի արած անհանգստացնող հայտարարությունների մասին:
Դավութօղլուն խոսել է նաև Բեռլինում Թուրքիայի դեսպան Հունեյն Ավնիին ԱԳՆ կանչելու մասին: Արտգործնախարարը նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ավնիի հետ և որոշ կարգադրություններ արել նրան: Թուրք դեսպանին կանչելու պատճառը կապված է թուրքական կառավարության որոշ հայտարարությունների հետ:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ Անկարայում Գերմանիայի դեսպանին հայտնելու են Թուրքիայի դժգոհությունը գերմանական կառավարութան բռնած դիրքից:
«Գեզի» այգու դեպքերը և դրանց շուրջ ծավալված քննարկումները ակնհայտ լարվածություն են առաջացրել թուրք-գերմանական հարաբերություններում, ինչը արտահայտվում է փոխադարձ դժգոհությամբ:
Tags: թուրքիա
