Ոստիկանության տեղեկություններով արևմտյան Գերմանիայում փառատոնի ժամանակ կռունիկի վրա դրված խցիկը ընկել է տան վրա՝ 13 մարդ վնասվածքներ են ստացել:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Նոյենշտադտ քաղաքում: Խցիկը կռունկից կախել էին տեղի դպրոցի կազմակերպած փառատոնի շրջանակներում:
Ոստիկանությունից հայտնում են, որ խցիկը ընկել է բնակելի շենքի տանիքին: Խցիկում գտնվող բոլոր ութ մեծահասակները և հինգ երեխաները վնասվել են: Մեծահասակներից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել և հիվանդանոց են տեղափոխվել ուղղաթիռով:
Բնակելի շենքի բնակչներից ոչ ոք չի վնասվել:
Դժբախտ պատահարի պատճառները դեռևս պարզ չեն:
Tags: գերմանիա