Հունիսի 22-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 21 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում օձ են նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Փրկարարները թիվ 81 ավտոտնակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 22-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի թիվ 15 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Փրկարարները տան բակում հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
Tags: օձեր