Հին եգիպտական արձանը սկսել է շարժվել՝ կասկածներ առաջացնելով, որ այն գտնվում է փարավոնների անեծքի տակ (տեսանյութ)

egiptian statue4Սա նման է հոլիվուդյան արկածային ֆիլմի, սակայն թանգարանում ցուցադրվող առեղծվածային կերպով շարժվող եգիպտական արձանը վախեցրել է թանգարանի տերերին:

Եգիպտական աստված Օսիրիսին պատկերող 25 սմ բարձրություն ունեցող մասունքը հայտաբերվել է եգիպտական մումիայի դամբարանում և 80 տարի է, ինչ պահվում է Մանչեստրի թանգարանում:

Սակայն վերջին շաբաթվա ընթացքում թանգարանի աշխատակիցները զարմացել էին, երբ տեսել էին նրան մեջքով շրջված և այժմ նրանք հավատացած են, որ արձանի շարժվելը հնարավոր է հոգևոր բացատրություն ունենա:

Ըստ ավանդույթի՝ գոյություն ունի փարավոնների անեծք, որը հետապնդում է նրան, ով բուրգի դամբարանից մասունք է վերցնում:

Փորձագետները, տեսահսկող սարքերի միջոցով մի շաբաթվա ընթացքում իրականացված նկարահանումները ուսումնասիրելով, զարմացել են՝ տեսնելով, որ արձանը 180 աստիճան շրջվում է՝ չնայած նրա մոտով ոչ ոք չի անցնում:

Այժմ գիտնականները փորձում են բացատրել այս երևույթը:

Ըստ ավանդույթի՝ 1920-ականներին եգիպտական դամբարանները ուսումնասիրած գիտնականներին հետապնդել է փարավոնների անեծքը:

Եգիպտոսագետ, թանգարանի աշխատակից 29-ամյա Քամփբել Փրայսը հայտնում է, որ ինքը զարմացած էր արձանին մեջքով շրջված տեսնելով, քանի որ այն գտնվում էր խցիկում, որի բանալին ունի միայն ինքը, իսկ երբ նա արձանին իր նախկին դիրքով էր կանգնեցրել, այն կրկին շարժվել էր:

Մի քանի փորձագետներ պնդում են, որ արձանը շարժվել է մարդկանց քայլելուց առաջացած վիբրացիայից: Սակայն Քամփբելը պնդում է, որ այդ վարկածը համոզիչ չէ, քանի որ երկար ժամանակ այդ արձանը գտնվում է իրենց մոտ և երբեք չի շարժվել, իսկ եթե այն վիբրացիայից է շարժվել, ապա ինչո՞ւ է այն շրջանաձև շարժում կատարել: