Սաուդյան Արաբիայում հանգստյան օրերը տեղափոխվել են ուրբաթ-շաբաթ

highres_00000402935051.jpg.1000x297x1Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են կայացրել հանգստյան օրերը ուրբաթ-շաբաթ տեղափոխելու վերաբերյալ: Մինչ այժմ թագավորությունում աշխատանքային շաբաթը սկսվում էր շաբաթ ու շարունակվում մինչև չորեքշաբթի:

Համապատասխան հրամանում թագավոր Աբդալլան հայտարարել է, որ փոփոխությունը պայմանավորված է տնտեսության պահանջմունքով:

Սաուդյան Արաբիայի գործարարները ողջունել են իշխանությունների որոշումը.նրանց կարծիքով, հանգստյան օրերի տեղափոխումը բարերար ազդեցություն կունենա երկրի տնտեսական  կյանքի վրա:

Սաուդյան Արաբիան Պարսից ծոցում վերջին երկիրն էր, որտեղ աշխատանաքային շաբաթը սկսվում էր շաբաթ օրվանից:

Սակայն, պահպանողականները քննադատել են թագավորի որոշումը, համարելով, որ դա ևս մի քայլ է   դեպի երկրի արևմտականացում:

Tags: