Ճապոնիայում առողջապահության նախարարությունից բժիշկների խումբը հայտարարել է, որ ծեփասպեղանու տեսքով գրիպի դեմ պատվաստանյութ է մշակել:
Այն մեկ սմ տրամագծով շրջանաձև ծեփուկ է, որն ունի 250 միկրոասեղ: Դրանցից յուրաքանչյուրը գիալուրոնային ու գրիպի դեմ պատվաստանյութի բաղադրիչ է պարունակում: Գիտնականների խոսքով, պատվաստման տվյալ միջոցը բացարձակ անցավ է ներարկման համեմատությամբ, քանի որ միկրոսաեղների երկարությունը չի գերազանցում 0,8 մմ:
Ներկայում արդեն կատարվել են նորույթի կլինիկական փորձարկումները,որոնց մասնակցել է 20 մարդ: Բժիշկների վստահեցմամբ, ազդեցությունը համեմատելի է ողջ աշխարհում կիրառվող պատվաստանյութի ազդեցությանը: Հիվանդների կեսի մոտ ծեփասպեղանու փակցնելու տեղում մաշկի կարմրություն ու թեթևակի այտուց է նկատվել, սակայն լուրջ կողմնակի երևույթներ չկան: Բժիշկները հույս ունեն, որ նորույթի կիրառումը կսկսվի առաջիկա 5-10 տարում` լրացուցիչ կլինիկական փորձարկումներից հետո:
Tags: գրիպ
