Հունիսի 23-ին, ժամը 11.10-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բավրա գյուղի թիվ 49 տան մոտակայքում հայտնաբերվել է հրետանային արկի նմանվող առարկա:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվել է 85 մմ տրամաչափի շարքից դուրս եկած արկ, որն իրենից վտանգ չի ներկայացնում:
Գտածոն փոխանցվել է ոստիկանության Աշոցքի բաժին:
