Հունիսի 23-ին, ժամը 12.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ա.Արմենակյան փողոցի թիվ 121/7 հասցեի («Նաիրի» հյուրանոց) հարևանությամբ գտնվող հանրակացարանի թիվ 704 սենյակի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 12.53-ին փրկարարները բացել են դուռը և սենյակում՝ մահճակալին, հայտնաբերել 1953 թ. ծնված Ն. Կագռամանովի դին:
Tags: ԱԻՆ