Ռուսանտառտնեսությունը Ռուսաստանի տարածքում 120 անտառային հրդեհ է արձանագրել, որոնցից ամենախոշորները` Յակուտիայում են: Գերատեսչության տեղեկացման համաձայն, Յակուտիայում ընդհանուր առմամբ 59,6 հազար հա տարածք է հրդեհի ճարակ դարձել: Այն շիջելու համար անտառի օդային պահպանության ծառայությունից 250 պարաշյուտիստ-դեսանտայիններ են ներգրավված:
Վերջին տվյալներով, հունիսի 24-ին հրդեհների զբաղեցրած տարածքը 68,6 հազար հա է: Բացի Յակլուտիայից, խոշոր հրդեհներ են Բուրյաթիայում, Կրանսոյարսկում ու Կամչատակայում: Կրասնոյարսկում 49 անտառային հրդեհ է արձանագրվել, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 6,5 հազար հա: Հրդեհների պատճառով մարզի անտառներում արտակարգ դրություն է հայտարարվել:
670 հա տարածքով մեկ հրդեհ էլ Կամչատկայի մարզում է : Այսօր առավոտյան այն հաջողվել է տեղայնացնել:
Tags: հրդեհներ