Նույնիսկ ամենաերջանիկ աստղային զույգերի ընտանիքում են սկանդալներ լինում:Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը վիճել են առաջիկա հարսանիքի հրավիրյալների առիթով: Մինչ ողջ աշխարհը քննարկում է կայանալիք հարսանիքի մանրամասները, զույգը ոչ մի կերպ չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ հյուրերի հարցում: Հարսնացուն դեմ է, որ իր ընտրյալը հարսանիքին հրավիրի ընկերներին` Քվենթին Տարանտինոյին, Ջոն Հիլին, Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին: Ապագա միսիս Փիթը կարծում է , որ նրանք հարսանիքի սկզբից էլ կհարբեն ու, իրենց վարքով ամեն ինչ կփչացնեն: Անցանկալի հյուրերի ցուցակում է հայտնվել նաև Ջորջ Կլունին, չնայած Անջելինան նրա հանդեպ այդքան էլ մարտական չի տրամադրված: Նա Փիթի առջև պայման է դրել` Կլունին կգա, սակայն չպետք է շատ խմի:
“Անջելինան ցանկանում է, որ ամեն ինչ հանգիստ ու ցիվիլ լինի: Նրան մտահոգում են Բրեդի ընկերների վատ սովորույթները: Նա վստահ է` Ջոնն ու Քվենթինը կխմեն ու տոնը կփչացնեն”,-պատմում է նրանց մտերիմներից մեկը:
Սակայն դա միակ պատճառը չէ.զույգը մինչև հիմա չի կողմնորոշվել, թե ով պետք է փեսեղբայր լինի: Բրեդը կարծում է, որ այդ պատասխանատու “պաշտոնին” հարմար է իր եղբայր Դուգը, իսկ նրա քմահաճ կինն իր խորթ եղբորն է տեսնում այդ դերում:
“Ինչ էլ որ լինի, այս հարսանիքն ամենաքննարկվողը կդառնա ողջ աշխարհում: Չնայած` առանց Քվենթինի այն այնքան էլ ուրախ չի լինի: Բրեդին այնուամենայնիվ կհաջողվի համոզել կնոջը”,ասում է մտերիմներից մեկը:
Tags: աստղեր