Հսկայական սարդը էկրանին հիստերիայի հասցրեց եղանակի տեսության հաղորդավարին

o_790871Կանադական Global BC ալիքով եղանակի տեսության մեկնաբանումը սարդի պատճառով խափանվեց: Այն սարսափելի վախեցրեց հաղորդավարին, գրում է   Metro-ն: Սարդը մտել էր փողոցային տեսախցիկի մեջ և երևում էր էկրանին, որի առջև Քրիստի Գորդոնը պատմում էր հնարավոր տեղումների մասին: Տեսնելով սարդի պատկերը`  նա ճչում է և փախչում կադրից: Կինը փորձում է հավաքել իրեն, բայց նկատելով սարդին երկրորդ անգամ, գործընկերների քրքիջի ուղեկցությամբ թողնում է իր աշխատանքի տեղը:

Երբ նորությունների եթերի ղեկավարը հարցրել  է  Քրիստիին, թե հասկանում էր  նա  արդյոք, որ իրականում սարդը սենյակում չէր, նա պատասխանել է. «Հիանալի  հասկանում եմ, բայց այնուամենայնիվ դա սարսափելի էր»:

Բանն այն է, որ Քրիստին տառապում է միջատներից վախի հիվանդությամբ`արախնո-ինսեկֆոբիայով: Նկատենք, որ սա առաջին անգամը չէ, որ Գորդոնը եթերում հուզվում է միջատների պատճառով: Վերջերս նա ընդհատել է հաղորդումը, երբ ճանճը մտել է նրա աչքի մեջ:

Tags: ,