ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախազգուշացրել է Ռուսաստանի իշխանություններին ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի` ՌԴ տարածք ժամանելու “հետևանքների” մասին: Նման նախազգուշացումներ է ստացել նաև Չինաստանը.Սնոուդենը Հոնկոնգի տարածքից Ռուսաստան էր մեկնել, որտեղ որոշ ժամանակով թաքնվել էր ամերիկյան արդարադատությունից:
“Մենք, իհարկե, հիասթափված կլինենք, եթե նրան միտումնավոր կերպով թույլ են տվել ինքնաթիռ բարձրանալ: Դա, անկասկած մեր հարաբերությունների վրա կազդի ու անհետևանք չի մնա”,-հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
Ավելի վաղ հայտնվել էր, որ ԱՄՆ իշխանությունները հնարավոր է պահանջեն նստեցնել այն ինքնաթիռը, որով Սնոուդենը կփորձի Հավանա հասնել: Սպիտակ տունը նաև հույս է հայտնել, որ ՌԴ իշխանությունները նախկին հետախույզի արտահանձնմանը կմասնակցեն:
Վերջին տվյալներով, “Աէրոֆլոտ” ընկերության SU150 չվերթի ինքնաթիռում, որով, ենթադրվում էր, որ ԿՎՀ-ի նախկին գործակալը պետք է հեռանար Ռուսաստանից, նրա տեղը դատարկ էր:
Ուժային կառույցների աղբյուրը ենթադրում է, որ Սնոուդենը կամ չի թռչի հաջորդ չվերթով կամ էլ արդեն ՌԴ սահմաններից դուրս է:
Tags: Սնոուդեն
