Միլանի դատարանը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման այսպես կոչված Ռուբիի գործով: Բացի դրանից աղմկոտ քաղաքական գործչին արգելվել է զբաղվել ցանկացած հասարակական գործով, հաղորդում է “Ռոսիա 24″-ը:
Իտալիայի նախկին վարչապետին ավելի վաղ մեղադրել էին երկու կետով: Նախ, հետաքննության համաձայն, նա օգտվել է անչափահասների` “սիրո քրմուհիների” ծառայությունից, այդ թվում աշխարհահռչակ մարոկական պարուհի Ռուբիի: Երկրորդ, իր հնարավորություններն օգտագործել է ծածկելու անօրինական փաստը:
Tags: Բերլուսկոնի, իտալիա