Քաթարի էմիրը հրաժարվել է իշխանությունից հօգուտ որդու

iՔաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ Ալ Տանին հայտարարել է իշխանությունը 33-ամյա որդուն` թագաժառանգ շեյխ Թամիմին փոխանցելու մասին:

“Էմիրը հանդիպել է թագավորական տան անդամների ու երկրի  բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա հանդիպման մասնակիցներին հայտնել է իշխանությունը թագաժառանգին փոխանցելու  մտադրության մասին”,-հայտնել  է Քաթարի “Ալ Ջազիրա” հեռուստաալիքը:

Պաշտոնապես իշխանությունը փոխանցելու մասին կհայտնվի ավելի ուշ: Օտարերկրյա դիվանագետներն այս որոշումը գնահատում են  որպես իշխանության զգույշ փոխանցում կառավարիչների երիտասարդ սերնդին:

Բացի այդ , դիվանագիտության շրջանում շշուկներ կան, որ պաշտոնից կհեռանա նաև ազդեցիկ վարչապետն ու ԱԳ նախարար շեյխ Համադ բեն Ջասեմ Ալ Տանին:

Թամիմ բեն Համադ Ալ Տանին էմիրի երկրորդ որդին է  նրա երկրորդ կնոջից` Մոզա բինտ Նասերից: Թագաժառանգը քաթարական բանակի սպա է ու երկրի օլիմպիական կոմիտեի ղեկավարը:

Tags: