Ֆիլադելֆիայի դպրոցներում կազմակերպված հացադուլը 8 օր է, ինչ շարունակվում է

hunger strike in philadelphiaՖիլադելֆիայի դպրոցներում մասայական կրճատումների դեմ բողոքելու նպատակով կազմակերպված հացադուլը արդեն ութ օր է, ինչ շարունակվում է:

Այս ընթացքում տասնյակ երաժշտության ուսուցիչներ երկուշաբթի օրը հրաժեշտի համերգ էին կազմակերպել:

Կրթության պաշտպանները ամեն բան անում են քաղաքի հանրային դպրոցների վատ վիճակի վրա ուշադրություն գրավելու համար, որոնց բյուջեն 304 միլիոն դոլար դեֆիցիտ ունի:

Բյուջեի ճեղքվածքը լրացնելու համար տարածաշրջանում դպրոցները կրճատել են իրենց աշխատակիցների 20 տոկոսին: Հաջորդ շաբաթ ավելի քան 3,800 աշխատակից գործազուրկ կլինի:

Քաղաքի և պետական բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր միջոցներ են փնտրում այդ դեֆիցիտը լրացնելու համար, սակայն դեռևս ոչ մի արդյունքի չեն հասել:

Tags: ,