Աֆղանստանում նախագահական նստավայրում հրաձգություն է սկսվել

Այսօր Քաբուլում, նախագահական նստավայրում հրաձգություն է սկսվել, մի քանի պայթյուն է եղել:

pic_64e0521fd6a6c711ea80b1dda09fdfe6Քաբուլի ոստիկանությունը հաստատել է այն լուրը, որ քաղաքի կենտրոնի վրա զինյալները հարձակում  են գործել: Agence France-Presse տեղեկացրել է, որ դա կատարվում է նախագահական նստավայրի  ու պաշտպանության նախարարության շենքերի մոտ, քաղաքի կենտրոնում, այնտեղ, որտեղ բազմաթիվ կառավարական  ու դեսպանատների ներկայացուցչություններ  են գտնվում:

Reuters  լրագրողն իր թվիթերում գրել է, որ նախագահականում շուրջ 20 լրագրող կա, որոնք եկել են Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի մամլո կոնֆերանսին: Դեռևս հայտնի չէ` Կարզայը շենքում է, թե ոչ:

Associated Press հայտնում է, որ “Թալիբանի” գրոհայինները նախագահի նստավայրի վրա հարձակման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել,հայտարարելով, որ շենքի մուտքի մոտ պայթյունը մահապարտ էր կազմակերպել: Փրկարարական 911 ծառայության թվիթերում հայտնվում է, որ “Թալիբանը” Քաբուլում լրագրողներին հաղորդագրություն է ուղարկել, որում թվարկել է իր գրոհի նպատակները:

Tags: