Համացանցում տարածվել է մի սարսափելի հոլովակ, որտեղ կրկեսի աշխատակիցը պարում է գետում լողալիս սատկող փղի մեջքին:
Հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է կրկեսի տնօրենի եղբայրը ցատկում գետում աստիճանաբար խորտակվող 48 տարեկան հնդկական փղի մեջքին:
Սարսափած ականատեսները այդ 40 րոպե տևողությամբ հոլովակը նկարել են, երբ գերմանական կրկեսին պատկանող Մադի անունով փղին Էստոնիայում իր շրջագայության ժամանակ տարել էին գետում լողալու:
Երբ Մադին խորտակվելով թեքվել է, կենդանաբանական այգու տնօրենի եղբայրը անմիջապես ցատկել է նրա վրա և սկսել ծաղրածուի շարժումներ անել ծիծաղելի երևալու համար:
Այժմ կրկեսի տնօրենը և նրա եղբայրը հետախուզման մեջ են գտնվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:
Tags: Էստոնիա
