Լիբանանում զինվորականները ճնշել են ծայրահեղականների խռովությունը

i (3)Լիբանանի բանակը կարողացել է զինված ծայրահեղականներից խլել Սաիդ քաղաքը, որը Բեյրութից 40 կմ հարավ է գտնվում: Նրանք գրոհայիններին խոշոր վնաս են հասցրել, բայց զինվորների մեջ էլ կորուստներ են եղել, զոհվել է 16, վիրավորվել 100 մարդ: Դաժան մարտեր են եղել երկուշաբթի Աբրայում, մզկիթից ոչ հեռու: Զինվորականները գրոհել են թաղամասի վրա ու ստիպել տասնյակ զինյալների հանձնվել: Իսկ նրանց ղեկավարող սունիական քարոզիչ շեյխ Ահմեդ ալ-Ասիրը կարողացել է թաքնվել: Որոշ տվյալների համաձայն, նա փախել է Սիրիա ու հիմա ապստամբների մեջ է: Տեղեկություն կա նաև, որ նա հասել է  Բեյրութում գտնվող Քաթարի դեսպանատուն:

Բախումների ընթացքում ոչնչացվել է  “Ջեբհաթ ան-Նուսրան” ծայրահեղական խմբավորման դաշտային հրամանատարներից մեկը:Զինյալներից առգրավել են մեծաքանակ զենք ու զինամթերք:

Ռազմական դատախազությունը շեյխ ալ-Ասիրին ու նրա 123 զինակիցներին ձերբակալելու հրաման է տվել:Իր հերթին, երկրի վարչապետի պարտականությունները կատարող Նաջիբ Միկատին հունիսի 25-ը  համազգային սգո օր  է հայտարարել: Միկատին անվտանգության պլանն իրականացնելու կոչ է արել, որը կկանխեր զինված ծայրահեղական ուժերի վերադարձը քաղաք:

Tags: