Հունաստանում նոր կառավարություն է ձևավորվել

pic_3790cb170f1fbb2e4ede4607424c2b1fՀունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հունիսի 24-ին փոխել է նախարարների կաբինետի կազմը: Պատճառը, ինչպես նշում է  Reuters-ը, կառավարող կոալիցիայից “Դեմոկրատական ձախեր” կուսակցության դուրս գալն է, որին էին պատկանում մի քանի նախարարական պորտֆելներ:

Նոր կառավարությունում 2 մասնակիցներ են մնացել. “Նոր դեմոկրատիան”` վարչապետ Սամարասի հետ ու ՊԱՍՈԿ-ից (“Համահունական սոցիալիստական շարժում”)` սոցիալիստներ` Էվանգելոս Վենիզելոսի գլխավորությամբ, որը  վերանշանակումների արդյունքում զբաղեցրել է փոխվարչապետի ու ԱԳ նախարարի պաշտոնը:

Կոալիցիայից “Դեմոկրատական ձախերի” դուրս գալու պատճառը ERT հեռուստառադիոընկերության փակումն է: Ընկերության աշխատանքները դադարեցվեցին բյուջետային միջոցների անբավարարության պատճառով. 2,5 հազար աշխատակիցներն ուղարկվեցին չվճարվող արձակուրդ:

Հունաստանում բյուջետային միջոցների անբավարարությունը պայմանավորված է տնտեսական խոր ճգնաժամով: Հունաստանի իշխանությունները ստիպված էին դիմել միջազգային ընկերակցությանը: Միջազգային վարկատուները խոստացել են երկրին 200 մլն եվրո վարկ տրամադրել, սակայն դրա փոխարեն պահանջել են կրճատել պետծախսերը: Դրա համար մինչև 2014-ի տարեվերջ Հունաստանը պետք է շուրջ 15 հազար պետծառայող ազատի աշխատանքից:

Tags: