Տասը զբոսաշրջիկների սպանությունից հետո Պակիստանը դադարեցրել է լեռնային արշավները

protest organized to condemn the killings of tourists in PakistanՊակիստանը 10 օտարերկրյա զբոսաշրջիկների և նրանց զբոսավարի սպանությունից հետո երկուշաբթի օրը դադարեցրել է արշավները դեպի իր երկրորդ ամենաբարձր գագաթ` լեռնագնացներին էվակուացնելով Նանգա Փարբաթից:

Բարձրաստիճան պաշտոնայների տեղեկություններով`շաբաթ օրը լավ զինված և պատրաստված, ոստիկանի համազգեստով տղամարդիկ ներխուժել էին Նանգա Փարբաթի ստորոտում գտնվող ճամբար և սպանել օտարերկրացի լեռնագնացներին  ու նրանց զբոսավարին:

Պակիստանի ալպինիստական ակումբի նախագահը հայտնել է, որ Պակիստանը հայտնի է լեռնագնացների շրջանում և դա պարզապես դաժան մարդասպանություն էր, իսկ այդ մարդիկ անմեղ կերպով են սպանվել: Նա նաև ավելացրել էր, որ Նանգա Փարբաթում մնացած մյուս 40 լեռնագնացները էվակուացվել են, իսկ դեպի գագաթ տանող ճանապարհներն  այժմ վտանգավոր են համարվում:

Ըստ պաշտոնյայի` այս ամառ այլևս արշավներ չեն լինի դեպի լեռան գագաթ, իսկ ձմռանը կազմակերպվող արշավների անվտանգությունը դեռ պետք է քննարկվի: