Հունիսի 23-ին, ժամը 11.20-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ հանձնելու նպատակով զենք-զինամթերք է թողնում Գարեգին Նժդեհի փողոցի 27/4 շենքի հետևի հատվածում:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափի 34 փամփուշտ և փամփուշտի ժապավեն` բաժանված 5 մասի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
