Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Յուզբաշյանը, ամենայն հավանականությամբ, պայմանագիր կկնքի ղազախական «Կայսար» ակումբի ղեկավարության հետ: Թիմը հանդես է գալիս այդ երկրի առաջին խմբի առաջնությունում:
23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա վարձակալությամբ:
Հունիսի 27-ին կիսապաշտպանը կմեկնի Ղազախստան, որպեսզի բուժզննում անցնի։
Դրանից հետո ֆուտբոլիստի հետ կես տարով աշխատանքային պայմանագիր կկնքվի։
Յուզբաշյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 8 խաղի։
