Հուշամրցաշար` Երևանի հեծանվահրապարակում

142162C5-2936-440B-BAE6-146191B5480B_mw1024_mh1024_sԵրևանի հեծանվահրապարակում ավարտվեց արցախյան պատերազմի հերոս, «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Սամվել Գևորգյանի 12-րդ հուշամրցաշարը: Մասնակցեցին տարիքային 3 խմբերի  25 հեծանվորդներ:

Մեծահասակների մրցումներում հաղթեց «Հայաստան» մարզական միության սան Հովհաննես Հովհաննիսյանը: Նրան էլ հանձնվեց հուշամրցաշարի փոխանցիկ գավաթը: Գավաթի վրա փորագրվեց մարզիկի անունը և ազգանունը: 2-րդ տեղը գրավեց Վարշամ Դարբինյանը, 3-րդ մրցանակակաիր դարձավ Էդուարդ Մարությանը:

Երիտասարդների մրցաշարում մրցատարածությունը բոլորից արագ հաղթահարեց «Հայաստան» մարզական միության մարզադպրոցի  սան Սարիբեկ Ավետիսյանը: Մրցանակային հաջորդ տեղերը զբաղեցրին Հրայր Հովհաննիսյանն ու Հակոբ Սահակյանը:

Պատանիների մրցավեճում ուժեղագույնը «Հայաստան» մարզական միության պատվիրակ Դավիթ Ստեփանյանն էր: Արծաթե մեդալը նվաճեց Էդգար Ստեփանյանը, բրոնզե պարգևը` Էդգար Բագրանյանը:

Գավաթով պարգևատրվեց նաև մրցումների ամենակրտսեր մասնակից, 13-ամյա Լևոն Դավթյանը: