Հունիսի 26-ին Թուրքիայում տեղի կունենա քրդական հարցի լուծման նպատակով ձևավորված “Բանիմացների հանձնաժողովի” վերջին նիստը: Նիստի չի մասնակցելու թուրք գրող, լրագրող Մուրատ Բելգեն, հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակօս”թերթը`հղում կատարելով “Թարաֆ”-ին:
Բելգեն հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Նման որոշման պատճառ է դարձել Գեզի այգու ցույցերի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ դիրքորոշումն ու գործելակերպը:
Բելգեն “Թարաֆ” թերթում գրել է, որ չպետք է ասել` Գեզին այլ է, խաղաղության գործընթացը` այլ, քանի որ հասարակության մեջ ամեն ինչ փոխկապակցված է: Բելգեն գրել է նաև, որ չի մասնակցի հանձնաժողովի եզրափակիչ նիստին և չի հանդիպի վարչապետ Էրդողանի հետ:
Tags: թուրքիա
