ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Զրուցակիցները հիմնականում քննարկել են սիրիական հարցը, Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումը, Թուրքիայի ու ԱՄՆ-ի համատեղ աշխատանքը և սիրիական ընդդիմությանը օգնելու հարցը:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ բացի սիրիական ճգնաժամի հետ կապված խնդիրներից երկու պետությունների առաջնորդները խոսել են տարածաշրջանային հարցերի մասին, քննարկել են Մեծ ութնյակի գագաթաժողովի արդյունքները և Սիրիայի հարցով Ժնևյան 2-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները: Էրդողանը Օբամային տեղեկություններ է հաղորդել նաև վերջին դեպքերի հետ կապված Թուրքիայում տիրող իրավիճակի մասին:
Tags: Էրդողան, թուրքիա, Օբաման